Ներքին Սպորտ 1 տարի առաջ - 15:05 22-02-2025

Թիմը լավ հանդես եկավ․ Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Կարաչիչ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2027-ի նախընտրական փուլի Ալբանիայի դեմ խաղում հանդես եկավ սերբ մարզիչ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ: Հայաստանի հավաքականի՝ 90։71 հաշվով փայլուն հաղթանակից հետո մարզիչը կիսվել է տպավորություններով․

«Չնայած երկարատև պատրաստություն չունեինք, թիմը լավ հանդես եկավ։ Այս հաղթանակն իսկապես մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ ընդամենը երեք մարզում էինք անցկացրել։

Նման կարճ ժամանակում դժվար է լիարժեք պատրաստվել, բայց տղաները ցուցաբերեցին բարձր կենտրոնացվածություն, և մենք հաջող իրականացրեցինք մեր ծրագրերը թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում՝ վերջում հասնելով հաղթանակի»։ Չնայած խաղի ամենաարդյունավետ խաղացողը Քրիս Ջոնսն էր, ով վաստակեց 34 միավոր և կատարեց 8 արդյունավետ փոխանցում, Կարաչիչը շեշտել է, որ թիմային աշխատանքը նույնպես վճռորոշ էր։

«Չեմ կարող ասել, որ սա միայն մեկ խաղացողի խաղ էր, բայց նա իր գործն արեց՝ հաշվի առնելով, թե ինչպես էին նրա դեմ փորձում պաշտպանվել։ Ընդհանուր առմամբ, թիմը հիանալի գործեց, և դա հենց այն է, ինչին պետք է ձգտենք հետագա հանդիպումներում»։ Հայաստանի հավաքականի հետագա հնարավորությունները «Հիմա սպասում ենք մյուս արդյունքներին, որպեսզի պարզ դառնա՝ կկարողանանք արդյոք հաջորդ փուլ անցնել՝ որպես լավագույն երկրորդ տեղ զբաղեցրած թիմ», – նշեց նա՝ շնորհակալություն հայտնելով հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանին։

«Նա հիանալի աշխատանք է կատարում այս թիմի հետ։ Հիմա պարզապես սպասում ենք հետագա զարգացումներին, բայց ես երախտապարտ եմ թե՛ նրան, թե՛ խաղացողներին։ Սա իմ առաջին նման փորձն էր»,- ասաց Բոգդան Կարաչիչը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին