Ներքին 1 տարի առաջ - 12:26 22-02-2025

Նիկոլը Գյումրիում զավթած իշխանությունը պահելու օրինական տարբերակ չունի. Անդրանիկ Թևանյան

Գյումրեցիները մարտի 30–ին հրաշալի հնարավորություն են ստանում Նիկոլին մաքրել ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի պատմության վրայից։ Այս մասին գրում է «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Մաքրել Նիկոլին Գյումրիի ու Հայաստանի վրայից Գյումրիում տեղի ունեցած «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմի ցուցադրումը, որին ներկա էինք «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներով, շատ խորհրդանշական ստացվեց։ Այն համընկավ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական օրակարգով սահմանադրական փոփոխությունների մասին անոնսի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների մեկնարկի մասին պաշտոնական հաղորդագրության հետ։

Գյումրին խորհրդանշական է դառնում բոլոր առումներով։ 2018–ին հենց այստեղից սկսեց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հետո «ճշտով» հայտնվի վարչապետի աթոռին (Նիկոլը չէր կարող ճիշտ լինել)։ Ու հիմա նույն քաղաքում ընտրություն է լինելու, որի արդյունքները հայտնի են դառնալու հենց այն օրը, երբ Նիկոլը սկսել էր քայլարշավը, որին մինչև Երևան հասնելը միայն «չալո» շունը միացավ, բայց քանի որ մայրաքաղաքում Աննուշկան ձեթը վաղուց թափել էր, ուստի ստացանք թավշյա հեղափոխություն/իշխանահանձնում։

Գյումրեցիները մարտի 30–ին հրաշալի հնարավորություն են ստանում Նիկոլին մաքրել ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի պատմության վրայից։ Մաքրելն այդ պետք է սկսել Գյումրիում ՔՊԿ–ին, դրածոներին, դատարկաբաններին մերժելով։

Դատելով ամենից՝ Նիկոլը Գյումրիում զավթած իշխանությունը պահելու օրինական տարբերակ չունի։ Եթե որոշի «ինչքան ուզեք, այնքան խփեմ» տարբերակն օգտագործել, ապա դա կարագացնի ու ցնցումային կդարձնի փոփոխությունների գործընթացը։

«Մայր Հայաստանն» ակտիվորեն մասնակցելու է Գյումրիում կայանալիք ընտրություններին։ Մասնակցելու է, որ փոխենք։ Փոխենք իշխանությունը տեղական, հետո նաև՝ համապետական մասշտաբով։

Միացի՛ր, որ փոխենք»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա