Ներքին 1 տարի առաջ - 12:33 21-02-2025

1 օրում տեղացել է 1 ամսվա նորմայի չափ ձյուն

Ինչպես և կանխատեսվել էր, հզոր ցիկլոնով պայմանավորված՝ փետրվարի 20-ին և 21-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում շատ ուժեղ։ Դիտվել է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին՝ մերկասառույց։

Տեղումների քանակը կազմել է, ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետևյալն է՝

Շիրակում 10-24մմ, ձյան ծածկի բարձրությունը հասել է 22-40սմ,

Գեղարքունիքում՝ տեղումներ- 10-40մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-40սմ,

Լոռիում՝ տեղումներ- 13-27մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 30-36սմ,

Տավուշում՝ տեղումներ- 9-30մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 30-45սմ (Բագրատշեն՝ մինչև 5սմ),

Արագածոտնի լենային շրջաններում՝ տեղումներ- 10-27մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 50-70սմ, Արագածոտնի բարձր լենային շրջաններում՝ տեղումներ- 10-27մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 60-120սմ,

Արագածոտնի նախալենային շրջաններում՝ տեղումներ- 9-15մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 5-12սմ,

Կոտայքի լեռնային շրջաններում՝ տեղումներ- 15-28մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 40-70սմ, Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ- 20-50մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 10-15սմ,

Արարատ, Արմավիրում տեղումներ- 14-17մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-20սմ,

Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ տեղումներ- 8-10մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 40-60սմ, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ- 6-9մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 8-10սմ,

Սյունիքի հովտային շրջաններում՝ տեղումներ- 2-6մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 1-4սմ, Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ- 3-5մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 4-6սմ,

Երևանում՝ տեղումներ-15մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-18սմ։

Առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի չափ տեղումներ։

«Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ին, երբ Երևանում ձնածածկույթի բարձրությունը հասել է 40-50սմ, ինչից հետո հարավ արևմտյան նմանատիպ ցիկլոնի ելք չէր դիտվել։

Պետք չէ շփոթել ձյան ծածկույթի բարձրությունը, տեղումների քանակի հետ: Ձնածածկույթի բարձրությունը որոշվում է ձնաչափական ձողի օգնությամբ, որի վրա գծված են սանտիմետրական բաժանմունքներ և չափման միավորն է` սմ։

Տեղումների քանակը ջրի շերտի (տվյալ դեպքում ձյան հալքից) բարձրությունն է միլիմետրերով, որը կառաջանար երկրի մակերևույթի վրա, եթե այն լիներ հարթ, այսինքն՝ տեղումները չհոսեին, չներծծվեին հողի մեջ և չգոլորշիանար, այն չափվում է տեղումնաչափի միջոցով»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը