Ներքին 1 տարի առաջ - 20:12 20-02-2025

Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում

Վիեննայում անցկացվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Քաղաքական և անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ելույթում ասված է․
«Շնորհակալություն, պարո՛ն նախագահ:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Թոբիաս Վինկլերին՝ Հարավային Կովկասում խաղաղության վերաբերյալ արտահայտած իր լավատեսության համար: Սակայն բավականին մտահոգիչ է, որ այն ժամանակ, երբ Հայաստանը և Ադրբեջանը բանակցում են խաղաղության ու կարգավորման շուրջ, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն այս քննարկման մեջ նոր տարրեր է ներառում՝ հակամարտության նարատիվներին համահունչ:

Սակայն այսօր ես չեմ հակադարձելու համանման նարատիվներով և հռետորաբանությամբ, ոչ թե այն պատճառով, որ չունեմ հակափաստարկներ, այլ որովհետև ես հավատում եմ խաղաղությանը: Հայաստանը հավատարիմ է խաղաղությանը: Հայերը եւս մեծ տառապանքներ են տեսել Ադրբեջանի պատճառով, որը խախտել է մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը: Բայց ես, կրկին, չեմ անդրադառնա դրանց՝ հանուն խաղաղության և հանուն ապագայի:

Տարածաշրջանային ենթակառուցվածքների և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչպես արդեն նշել է իմ գործընկերը, Հայաստանն Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել, և մենք սպասում ենք արձագանքի: Նույնը վերաբերում է սպառազինությունների վերահսկմանը: Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է գրավոր առաջարկ՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկողության վերաբերյալ՝ հիմնված միջազգային իրավունքի և չափանիշների վրա: Կրկին, մենք սպասում ենք դրական արձագանքի:

Հարավային Կովկասի ժողովուրդները և ապագա սերունդներն արժանի են խաղաղության և արժանի են ապրելու կայունության պայմաններում: Մենք՝ քաղաքական գործիչներս, այս հարցում մեր պատասխանատվության բաժինն ունենք: Իմ առաջարկն է՝ խոսենք խաղաղության մասին, ոչ թե պատերազմի:
Շնորհակալություն»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին