Ներքին 1 տարի առաջ - 19:45 20-02-2025

Էկոնոմիկայի նախարարը Դուբայում մասնակցել է GULFOOD-2025 ցուցահանդեսին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում Դուբայ քաղաքում մասնակցել է GULFOOD-2025 սննդի և ոչ ալկոհոլային խմիչքի, հյութերի 30-րդ ցուցահանդեսին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։

Gulfood 2025-ը տարածաշրջանի ամենամեծ ցուցահանդեսներից է, որին մասնակցում են ավելի քան 5500 ցուցադրող 129 երկրից։

Հայաստանը մասնակցում է երկու ազգային տաղավարով՝ ներկայացնելով 30 հայկական ընկերության արտադրանք։

Գևորգ Պապոյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական տաղավարներում ներկայացված արտադրանքին։ Նախարարը հետաքրքրվել է մասնակիցների տպավորություններով և լսել նրանց առաջարկները մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Ցուցահանդեսի մասնակիցները մեծամասամբ ընդգծել են նման ցուցահանդեսների կազմակերպման կարևորությունը միջազգային հարթակներում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացման և առաջմղման տեսանկյունից։

Միջազգային առևտրի կենտրոնը, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, աջակցում է «Gulfood 2025» ցուցահանդեսում հայ գործարարների արդյունավետ մասնակցության նախապատրաստման, ինչպես նաև թեյ և չիր արտադրող հայկական ընկերությունների ներկայացուցիչների համար գործարար հանդիպումների կազմակերպման հարցերում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել