Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 14:00 20-02-2025

Կծախեն Հայաստանը, արտաքին պարտքից կպրծնեն․ հարցում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջով տեսանյութ է տարածել, որով իր հետևորդներին «տեղեկացնում է», թե ի վերջո որքա՞ն է ՀՀ արտաքին պարտքը։ Սակայն, նախարարը չի խոսել ներքին պետական պարտքի մասին։

2025-ին պետական պարտքը նախատեսած է ավելացնել և 12,8 միլիարդից հասցնել 15,5 մլրդ դոլարի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Կառավարությունը որոշել է Հայաստանի արտաքին պարտքը 12,8 մլրդ-ից դարձնել 15,5 մլրդ։ Ի՞նչ կասեք»։

Հարցվածների մեծամասնությունը բացասական կարծիք հայտնեց։ Եղան քաղաքացիների, ովքեր ասացին, որ դա արվում է Հայաստանի համար։
«Կծախենք Հայատանը, կպրծնենք պարտքից»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պարտքը ավելացնելու մեջ լավ բան չկա։ «Պարտքը տարեցտարի ավելանում ա, լավ բան չկա»,- նշեց նա։

«Ես էս կառավարությանը կտրականապես դեմ եմ, ուրիշ բան չունեմ ասելու։ Իրենք ոչ պրեֆեսիոնալ են»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ այս կառավարությունը ոչ մի լավ բան չի արել։
«Էս կառավարությունը ղալաթ է արել, դուք գիտեք մի բան, որ լավ է արել։ Այլանդակները մենակ պարգևավճարներ են բաժանում, թքած ունեմ իրենց բոլորի վրա»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ կառավարությունն ինչ ցանկանում, դա էլ անում է և ոչինչ չի կարողանում որոշել։ «Կառավարությունն ի՞նչ ա կարում որոշի»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ