Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 17:25 18-02-2025

Հակամարտության կարգավորման համար զիջումներ պետք է անեն բոլոր կողմերը․ Ռուբիո

Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար զիջումներ պետք է անեն բոլոր կողմերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ուկրաինայում հակամարտության ավարտը հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում, պայմանները պետք է ընդունելի լինեն»,-Էր Ռիադում լրագրողներին ասել է Ռուբիոն։