Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:02 17-02-2025

Դա խաղաղության խաչմերուկ չէ, դա տուպիկ է և վաճառվում է մեր հանրությանը որպես խաչմերուկ. Քոչարյան

Տեսականորեն, իհարկե, կարող ենք հասնել խաղաղության, բայց այն ֆորմատով, որով այսօր են բանակցում, խաղաղություն չէ. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության առաջարկած Խաղաղության խաչմերուկ փաստաթուղթը կյանքի կոչելու հնարավորություններին։

«Ամենից մեծ խնդիրներից մեկն այն է, որ դու Ադրբեջանի հետ բանակցում ես առանց միջնորդի, ըստ էության, այդ փաստաթղթերը երաշխավորող որևէ պետություն կամ պետությունների միավոր չի լինելու։ Ընդհանրապես որևէ թուղթ չի զսպելու որևէ պատերազմ»,-ասաց նա։

Ըստ Քոչարյանի՝ պատերազմն իրականում զսպելու համար պետք են բանակցություններ, ստորագրված փաստաթղթեր և պետք են երաշխավորներ։ «Հատկապես այսօր մենք հավասար պայմաններում չենք. ամենից լավ երաշխավորը՝ եթե դու ունես այնպիսի բանակ և այնպիսի հնարավորություններ, որ ինքն արդեն երաշխավորում է գոնե մի զգալի մասով խաղաղությունը։ Պատերազմները շատ դեպքում ինչու չեն սկսում, որովեհտև հետևանքները սկսողի համար կարող են լինել ծանր։ Հիմա կայուն խաղաղության համար որևիցե գործոն այս պրոցեսում չեմ տեսնում»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ այս վարչախմբին, այո, մի թուղթ է պետք թմբկահարելու համար, որ խաղաղություն են բերել և կապ չունի՝ ինչ խաղաղություն, կարևորը բառը լինի՝ առանց բովանդակության։

Ըստ նրա, այսօր հանրության զգալի մասը միայն վերնագրերով է դատում, իսկ հաճախ վերնագրերը կապ չեն ունենում հոդվածի հետ, բայց կանխորոշում են մարդկանց տրամադրվածությունը։

«Փաշինյանը փայլուն է հասկանում՝ իր մասնագիտությունը դա է, նրա մասնագիտությունը դիվանագիտությունը չէ, խաղաղությունը չէ, պատերազմը չէ, որովհետև բոլորը ձախողվել է, բայց մուդլներ է ցույց տալիս, խաչմերուկ... դա խաչմերուկ չէ, դա տուպիկ է և վաճառում է մեր հանրությանը որպես խաչմերուկ»,-ասաց նա։

ՀՀ երկորդ նախագահը նշեց, որ, ըստ էության, հնարավոր է, որ նման մի թուղթ լինի, բայց ոչ հարատև խաղաղության երաշխիքով. «Որովհետև չկա որևէ զսպող մեխանիզմ»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին