Ներքին Հարցում 1 տարի առաջ - 17:54 15-02-2025

Տոնում ենք Սուրբ Սարգիսը, ոչ թե Վալենտինը․ հայկական տոնը ո՞նց կարելի է չտոնել․ հարցում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ փետրվարի 15-ին, նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Սուրբ Սարգիսը սեր փնտրողների ու գտնողների, սիրո համար պայքարողների ու չհանձնվողների տոնն է:

Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշում է սրբության հաղթանակը մեղքի ու չարի, կռապաշտության հանդեպ: Ժողովրդական բնագրերում զորավորը հանդես է գալիս որդու՝ Մարտիրոսի հետ, որպես երկնավոր ձիավոր, որի հրեղեն ձին սլանում է ամպերի վրայով ու նիզակով խոցում վիշապին:

Զորավարը ոչ միայն իր հավատքի, այլև իր ռազմական հմտության, նվիրումի ու քաջության շնորհիվ տոնել է բազմաթիվ հաղթանակներ՝ հոգևոր ու աշխարհիկ կյանքում: Նա իր որդու և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի, հանուն Սիրո:

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ տոն է այսօր։ Սուրբ Սարգիսն եք տոնու՞մ, թե՞ Վալենտինը»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը գիտեր, թե ինչ տոն է այսօր, և մեծ մասը նախընտրում է տոնել Սուրբ Սարգիսը։

«Սուրբ Սարգսի տոնն է։ Ես տոնում եմ Սուրբ Սարգիսը։ Վալենտինի տոնը չեմ ուսումնասիրել, Սուրբ Սարգսից տեղյակ եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Սուրբ Սարգիսը մեր եկեղեցական տոնն է։ «Սուրբ Սարգիսը մեր առաքելական եկեղեցու տոնն է»,- նշեց նա։

«Սուրբ Սարգիսն է այսօր։ Վալենտինան գիժ էր, հիվանդ էր»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ նպատակահարմար է գտնում տոնել Սուրբ Սարգիսը։ «Սուրբ Սարգսի տոնն է։ Հայկական տոնն է, ո՞նց կարելի է չտոնել»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ