Մամուլ 1 տարի առաջ - 08:27 14-02-2025

Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԺ անկախ պատգամավոր, նորաստեղծ ՄԱՍԿ-ի ղեկավար Հովիկ Աղազարյանը եւ նրա կուսակից ու բախտակից Հակոբ Ասլանյանը չմասնակցեցին «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությանը։ Թեեւ քվեարկությունից օրեր առաջ Աղազարյանը հայտնել էր, որ դեմ են քվեարկելու, քանի որ դա լինելու է «թիկունքից հարված Ռուսաստանին», որը ներկայում գտնվում է պատերազմի մեջ, սակայն քվեարկության ժամանակ դահլիճ չեկան։

Ինչո՞ւ էիք «թռել» քվեարկությունից․ երեկ մեր հարցին Աղազարյանը պատասխանեց․ «Այո, դեմ եմ նախագծին, գտնում եմ, որ շատ վատ՝ ե՛ւ օրենսդրական, ե՛ւ քաղաքական քայլ է, հետեւաբար, հետեւանքները շատ վատ են լինելու, բայց քննարկեցինք պարոն Ասլանյանի հետ եւ նպատակահարմար գտանք, որ չմասնակցենք քվեարկությանը: Չքվեարկելը եւ նախօրոք արտահայտվելը, որ դեմ եմ, չեմ կարծում, թե հնարավորություն կտա վաղը, մյուս օրը մանեւրելու»։ Նկատենք, որ Հակոբ Ասլանյանը նախկինում աչքի էր ընկնում հակառուսական հայտարարություններով։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է