Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:45 13-02-2025

Անգլերենը կարգելվի, ՀԱՄԱՍ–ը մերժել է Թրամփին, 2,800 եվրո՝ ուկրաինացի կամավորներին․ Միջազգային մամուլ

RTVI-ն հայտնում է, որ Ռուսաստանի Պետական դուման ցանկանում է բոլոր խանութներին, սրճարաններին, ռեստորաններին և այլ հաստատություններին պարտադրել ցուցանակները գրել միայն ռուսերենով։ Այսուհետ անգլերեն ցուցանակները կարգելվեն։ Օրենքն արդեն հաստատվել է առաջին ընթերցմամբ, ուստի շուտով ռուսներն այլևս չեն տեսնի խանութների վրա «close», «coffee», «fresh», «sale», «shop» բառերը։

Bloomberg-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված հրամանագրի համաձայն, Մեքսիկական ծոցը վերանվանվում է Ամերիկայի ծոց։ Այս որոշման հիման վրա, տեխնոլոգիական ընկերություններն իրենց քարտեզագրական ծառայություններում սկսել են կիրառել նոր անվանումը։ Հետևելով Google-ին՝ Apple-ը նույնպես սկսել է իր քարտեզներում Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց։ Նշվում է, որ առայժմ դա տեսնում են միայն ԱՄՆ-ի օգտատերերը, սակայն փոփոխությունը շուտով կազդի Apple սարքերի վրա ողջ աշխարհում։

The Times of Israel-ը գրում է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է Թրամփի պահանջը՝ մինչև փետրվարի 15-ի կեսօր ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին։ Շարժման խոսնակն ասել է, որ ազատ արձակման միակ ճանապարհը հունվարյան զինադադարը հարգելն է:

Deutsche Welle- ն գրել է, որ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ, իրենց հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը զգալիորեն թուլացել է Ուկրաինայի դեմ երեք տարվա պատերազմից հետո: Դաշինքի հաշվարկներով՝ Ռուսաստանը օրական կորցնում է մինչև 1500 զինվոր։ Ըստ ՆԱՏՕ–ի՝ Կրեմլին մարդկային կյանքը հասցրել է զրոյական մակարդակի։ Չնայած ռազմական հզորության վրա իր շեշտադրմանը՝ Պուտինը չի հասել իր նպատակներին Ուկրաինայում և ապավինում է դաշնակիցների օգնությանը, ինչպիսիք են՝ Իրանը և Հյուսիսային Կորեան:

Deutsche Welle-ի մեկ այլ լուրի համաձայն՝ Ուկրաինան դարձել է Գերմանիայի հիմնական առևտրային գործընկերը հետխորհրդային տարածքում։ 2024 թվականին գերմանական ապրանքների արտահանումն աճել է 17 տոկոսով՝ հասնելով 8,2 միլիարդ եվրոյի։ Ներդրողները նույնպես մեծացրել են Ուկրաինայում իրենց ներկայությունը, մասնավորապես շինարարության ոլորտում։ Ռուսաստանը դուրս է եկել Գերմանիայի առաջնահերթ գործընկերների ցանկից․ այժմ նա 45-րդ տեղում է։

Украинская правда-ն ասում է. Ուկրաինայի կառավարությունը հաստատել է մեկ տարվա պայմանագրի պայմանները պաշտպանության բանակում 18-ից 24 տարեկան կամավորների համար, ասել է նախարար Ռուստեմ Ումերովը։ Պայմանագիրը ներառում է վերապատրաստման դասընթացներ, ֆինանսական և սոցիալական աջակցություն և մինչև 120,000 գրիվնա (մոտ 2,800 եվրո) ամսական աշխատավարձ։

Mash.ru-ն գրում է, որ Հայաստանից մի գործարար՝ Նարեկ Մ.-ն իր անունով, կարողացել է արժանանալ Ջոնի Դեփի ընկերուհու՝ Յուլյա Վլասովայի վստահությանը, ապա իր անունով է գրանցել նրան պատկանող Solomon ոսկերչական ապրանքանիշը։ Դրանից հետո Նարեկը Յուլյային առաջարկել է դառնալ ընկերության դեմքը, բայց ոչ համասեփականատերը։ Յուլյան հրաժարվել է և լքել Ռուսաստանը, ինչպես նաև արգելել է իր և Դեփի անունների օգտագործումը գովազդում։ Այժմ նա նոր բիզնես է ծրագրում Ռուսաստանից դուրս։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին