Ներքին 1 տարի առաջ - 22:03 12-02-2025

Եթե գույքահարկը չեք կարողանում տալ, ձեր բնակարանը վարձով տվեք, գնացեք գյուղ. Փաշինյան

Հանրային հեռուստատեսության հանրային բանավեճ հաղորդման ժամանակ բողոքող տատիկը, որ ասում էր՝ չեմ կարողանալու այդքան գույքահարկ տալ, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դուք հարստացել եք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:


«Որ գույքահարկը ավելացել է ձեր պապենական տների վրա դառնալով մի քանի հարյուր հազար, դա սուտ է, դուք ուղղակի հարստացել եք։ Երբ իշխանական մի քանի պատգամավորի ասում էի՝ մարդիկ պապենական այդտեղ ապրում են, ասում են՝ թող տները ծախեն, գնան ծայրամասերում ապրեն: Սա է ժողովրդական իշխանության փիլիսոփայությունը»,-ասաց նա:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ամենայն լրջությամբ, ես դիմում եմ պատգամավոր Մանուկյանի հիշատակած տատիկին, մայրիկ ջան, սիրելիս, հարազատս, եթե ձեր տան գույքահարկը մի քանի հարյուր հազար դրամ է դարձել, դա նշանակում է, որ ձեր տան գինն էլ դարձել է մի քանի հարյուր հազար դոլար։ Դուք կարող եք ասել, որ չեք ուզում վաճառել ձեր գույքը, ոչ մեկ ձեզ չի ստիպում, բայց եթե ձեր գույքահարկը այդքան է, նշանակում է մի ձեր տան գինը մի քանի հարյուր հազար է։ Այդ նշանակում է, որ նախկինում ձեր տան գինը եղել է շատ ավելի ցածր դրանից:

Այստեղ մի քիչ տնտեսական մտածողության հարց կա: Մարդը ապրում է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա, երեք սենյականոց բնակարան ունի, որը իր սեփականությունն է, մարդը ասում է՝ ինձ տվեք ամիսը 35 000 դրամ անապահովության նպաստ: Մենք ասում ենք՝ հարազատս, սիրելիս, հարգելի քաղաքացի, նպաստը տալիս են անապահովին, ով աղքատ է, դուք ապրում եք առնվազն կես միլիոն դոլար արժեցող տան մեջ, դուք ո՞նց եք անապահով, որ մենք ձեզ տանք 35 000 դրամ ընտանեկան նպաստ:


Ասում է՝ չեմ կարողանում ապրեմ։ Մենք ասում ենք՝ թե ձեր տան մի սենյակը վարձով տաք, դուք կապրեք ապահովության մեջ, ոչ մի բանի պրոբլեմ չեք ունենա։ Էլ չեմ ասում, եթե որոշեք ձեր տունը 6 ամսով վարձով տալ և գնալ գյուղում ապրել, մի քիչ կազդուրվել: Կարող եք նաեւ վարձով տալ ու գնալ անգամ, Ջերմուկի առողջարանում ապրել: Ժողովուրդ, ի՞նչն ենք սխալ ասում»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան