Արտաքին 1 տարի առաջ - 22:20 12-02-2025

Հռոմի պապը հանդիպել է Կիլիկիո Կաթողիկոսության հետ

Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մասնակցել է Վատիկանի ծանոթացման ծրագրին․

«Ընդառաջելով Վատիկանի հրաւէրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին օրհնութեամբ, 31 Յունուարէն 8 Փետրուար 2025-ին, յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Վատիկանի ծանօթացման 5-րդ տարուան ծրագիրին իրենց մասնակցութիւնը բերին երեք երիտասարդ հոգեւորականներ՝ Թռչնոց Բոյնի տեսուչ` Հոգշ. Տ. Անդրանիկ Վրդ. Քիւրիւմեան, Օրէնճ Քաունթիի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Արժ. Տ. Գարեգին Քհնյ. Պետուրեան (Ա.Մ.Ն. Հայոց Արեւմտեան Թեմ) եւ Նորթ Անտովըրի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Արժ. Տ. Ստեփան Քհնյ. Պալճեան (Ա.Մ.Ն. Արեւելեան Հայոց Թեմ)։ Այս ծրագիրին իրենց մասնակցութիւնը բերին Ամենայն Հայոց Կաթողիկոսութենէն, ինչպէս նաեւ արեւելեան ուղղափառ իւրաքանչիւր եկեղեցիէ երեք ներկայացուցիչ հոգեւորականներ։

Երիտասարդ հոգեւորականներու Վատիկան այցելութեան գլխաւոր նպատակն էր ծանօթանալ Վատիկանի հովանիին տակ գործող բաժանմունքներուն, համալսարաններուն, թանգարաններուն, մատենադարաններուն ու վանքերուն, որոնց մասին մանրամասն տեղեկութիւններ ստացան տուեալ կառոյցին պատասխանատուներուն կողմէ։ Ծրագիրին մէջ յատկանշական էր Ն.Ս. Ֆրանսիս Պապին հետ կայացած հանդիպումը։ Այս առիթով Պապը իր արտասանած խօսքին մէջ յատկապէս շեշտեց եկեղեցիներու միութեան անհրաժեշտութիւնը եւ իրարու միջեւ փոխ հասկացողութեան, փոխ յարաբերութեան ու գործակցութեան հրամայականը։

Նշենք նաեւ, որ Կիրակի, 2 Փետրուար 2025-ին, Հռոմի Սուրբ Վլաս եկեղեցւոյ մէջ, մատուցուեցաւ կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագ, որուն մասնակցեցան միաբան ու քահանայ հայրերը։ Սուրբ Պատարագի ընթացքին քարոզեց Տէր Գարեգին Պետուրեան։
Ծրագրի աւարտին, մասնակից հոգեւորականներուն տրուեցաւ յատուկ վկայագիր մը»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին