«Նաիրի ինշուրանս»-ը քաղաքացուց շորթել է 346000 դրամ

Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:51 10-02-2025
Ապարանի բնակիչ, քաղաքացի Մելիք Մանուկյանը իր մեքենան ապահովագրել է «Նաիրի ինշուրանս» գործակալությունում։ Ըստ երևույթին սկզբում նրան դրամական փոխհատուցում են տվել, սակայն հետո 346000 հետգանձում են կատարել՝ պատճառաբանելով, որ մեքենայի վրա տեղադրված չի հատուկ սարքավորում։

Oragir.News-ը կապ հաստատեց «Նաիրի ինշուրանս»-ի հետ, որպեսզի ստանա մեկնաբանություն հարցի վերաբերյալ, սակայն մեզ պատասխանեցին, որ մենք երրորդ կողմ ենք, և եթե համապատասխան բաժնի պատասխանատուն նպատակահարմար գտնի պատասխանել մեր հարցերին, կկապվեն մեզ հետ,սակայն արձագանք այդպես էլ չեղավ:

Մանրամասները՝ տեսանյութում։