Արտաքին 1 տարի առաջ - 19:10 10-02-2025

Իտալական ավիացիոն ընկերությունը վաճառվել է թուրքական «Baykar»-ին

Հունական «Kathimerini» թերթն անդրադարձել է «Baykar» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերության կողմից իտալական «Piaggio Aerospace» ավիացիոն ընկերության գնմանը։

Հունական թերթը նշում է, որ Աթենքը դեմ է այդ գործարքին և պատրաստվում է պաշտոնական բողոքի նոտա հղել վաճառքի վերաբերյալ։

Հունաստանը հայտնում է, որ այդ գործարքը հանդիսանում է Եվրամիության (ԵՄ) կանոնների խախտում։ 2019-ին ԵՄ-ի կողմից ուժի մեջ մտած կանոնակարգը պահանջում է, որ միության անդամները նախապես տեղեկացված լինեն օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին անվտանգության և հասարակական կարգի հնարավոր սպառնալիքների դեպքում։

Ըստ «Kathimerini» թերթի՝ Հունաստանի իշխանությունները պնդում են, որ պետք է թափանցիկ լինի ռազմական համագործակցությունը, հատկապես եթե խոսքը վերաբերում է Թուրքիային։

Աղբյուրը` ermenihaber.am

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում