Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:27 08-02-2025

Այս խաղերը մեր համախմբվածության, հավաքական ուժի ու անկոտրում կամքի խորհրդանիշ են. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ,

Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։

Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի ու անկոտրում կամքի, և ես ցանկանում եմ շնորհավորել խաղերի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին, որոնց նվիրումով կայացավ այս համահայկական տոնը:

Այս օրերին ականատես եղանք ոչ միայն մարզական մրցակցության, այլև եղբայրության, համագործակցության ու միասնականության ոգու դրսևորմանը։ Մասնակիցները ցույց տվեցին, որ սպորտը սոսկ հաղթանակների ու մեդալների մասին չէ, այն կամուրջ է, որը միավորում է բոլորիս՝ անկախ հեռավորությունից։ Մեր պետության համար այս բարդ ժամանակներում նման միջոցառումները հզոր ազդակ են, որ միասին կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն։

Այս խաղերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը համախմբվելու, միասին արարելու ու հաղթանակներ կերտելու ուժ ու կամք ունի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, կամավորներին, մարզիկներին ու երկրպագուներին՝ այս խաղերն անմոռանալի դարձնելու համար։

Վստահ եմ, որ առաջիկա տարիներին մենք է՛լ ավելի մեծ եռանդով կպատրաստվենք նոր հանդիպումների, որտեղ կրկին կհաստատենք՝ միասին մենք ուժեղ ենք։

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը հայտարարում եմ փակված։

Շնորհակալություն բոլորին»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել