Արտաքին 1 տարի առաջ - 09:40 08-02-2025

Հաջորդ շաբաթ կհանդիպեմ նախագահ Զելենսկուն և, հավանաբար, կխոսեմ նախագահ Պուտինի հետ․ Թրամփ

«Հաջորդ շաբաթ ես հավանաբար կհանդիպեմ նախագահ Զելենսկուն և հավանաբար կխոսեմ նախագահ Պուտինի հետ»,- ուրբաթ օրը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Այնքան մարդ է զոհվում», - շարունակեց նախագահը: - ... 800 000 կամ 900 000 ռուս զինվորական սպանվեց ու շատ ծանր վիրավորվեց։ Նույնը վերաբերում է Ուկրաինային՝ հավանաբար 700 հազար։ Բայց ես կարծում եմ, որ այս թվերը ճշգրիտ չեն»:

«Դա սարսափելի է, պարզապես մարդկային տեսանկյունից»,- ընդգծել է Թրամփը։ -Ի՞նչ է կատարվում: Նրանք ունեն բաց դաշտեր՝ անպաշտպան։ Միակ բանը, որ գնդակը կարող է խոցել, մարդու մարմինն է»:

«Պուտինը չէր սկսի այս պատերազմը, եթե ես լինեի նախագահ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նախօրեին Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը New York Post-ին տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ դադարեցնելու համար Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմը։

Ըստ Քելլոգի՝ արդյունավետության առումով Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները 1-ից 10 բալանոց սանդղակով կարող են գնահատվել «ընդամենը 3», և դրանք խստացնելու տեղ ունեն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել