Ներքին 1 տարի առաջ - 09:32 08-02-2025

Ստեփանավանում փայտե տուն է այրվել. տարհանվել են բնակիչներ. կա վիրավոր ու անհայտ կորած. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում՝ փայտաշեն շենքում հրդեհ է բռնկվել։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 8-րդ փայտաշեն շենքի 2-րդ հարկում և տանիքում։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։

Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր ժամանելը քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Հովհաննես Հայրապետյանը, կրտսեր պարեկ Հայկ Հովհաննիսյանը, պարեկներ Սասուն Սարգսյանն ու Էրիկ Հունանյանը քաղաքացիների օգնությամբ, հետո նրանց միացած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տարհանել են մի քանի քաղաքացու, իսկ բժիշկները 1 հոգու օգնություն են ցուցաբերել, ում, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, տեղափոխել են «Ստեփանավան» բժշկական կնետրոն։

Կրակի դեմ պայքարում մոտ 40 հրշեջներին օգնության են հասել Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի գլխավորությամբ՝ դեպքի վայր բերելով քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոաշտարակը։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներագրավել են նաև ՀՀ ՊՆ N զորամասի հրշեջ ավտոմեքենան և ջրատարը։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են տարհանված քաղաքացիների, տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը, իսկ 1 հոգի, ըստ նախնական տեղեկությունների, անհայտ կորած է՝ որոնվում է։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավոը 52-ամյա Մարգարիտա Ց․-ն , իսկ անհայտ կորածը 71-ամյա Արևիկ Մ․-ն։

Կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ