Մամուլ 1 տարի առաջ - 07:27 08-02-2025

Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անհետ կորած զինվորների ծնողներին անորոշ վիճակի մեջ է դրել. խոստացել է տեղեկություններ տրամադրել, սակայն հիմա չի կարողանում տալ դրանք:

«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստանում անհետ կորած զինվորների ծնողներից այն մասին, որ նախորդ տարի, երբ իրենք փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանը, թերեւս նման դեպքերը բացառելու համար, հանդիպել է ծնողներին, խոստացել է բաներ, որոնք այժմ չի կարողանում իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Անդրանիկ Քոչարյանը ծնողներից մի քանիսին ասել է, թե իրենց հանձնաժողովը հստակ տեղեկություններ գիտի անհետ կորածների մասին, երբ ծնողները խնդրել են, որ իրենց եւս ինֆորմացիա տան որդիների մասին, Քոչարյանը հոխորտացել է, թե դա միայն իշխանությունների գործն է, ուժայինները կորոշեն՝ ինչ ասել, ինչ ոչ, ինքը չի կարող ծնողներին տեղեկություններ տալ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շատ ծնողներ վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգահարել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորներին եւ խնդրել, որ իրենց որդիների պահման վայրի մասին ինֆորմացիա տան: Սակայն գրեթե բոլոր պատգամավորները ծնողներին պատասխանել են, թե Քոչարյանի այդ հայտարարությունից տեղյակ չեն, անհետ կորածների մասին էլ գիտեն այն, ինչ ծնողները։

Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանն իր հայտարարություններով վատ դրության մեջ է դրել անհետ կորածների ծնողներին, խաղացել նրանց հույզերի հետ եւ անհարմար իրավիճակ ստեղծել ոչ միայն իր, այլեւ թիմակիցների համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո