Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:25 07-02-2025

Բուք, ձյուն, քամի. Սյունիքում առատ տեղումներ են

Վերջին օրերին Հայաստանում եղանակն անբարենպաստ է: Հանրապետության տարածքում անընդհատ տեղումներ են, որոշ մարզերում ձյան տեսքով։

Տեղումներից անմասն չի մնացել նաև Սյունիքի մարզը։ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Կապանում տեղացող ձյունը, որը նաև դժվարություններ է առաջացնում վարորդների անխոչընդոտ երթևեկության համար։

Տեղացիների խոսքով՝ որոշ հատվածներում անգամ քամի և բուք է։

Սակայն տեղումները ոչ բոլորին են տխրեցնում։ Կապանում վաղ առավոտից երեխաները դուրս են եկել իրենց տներից։ Քաղաքացիների խոսքով՝ հրաժարվել են իրենց սիրելի սմարթֆոններից և վայելում են ձյունը, խաղում ձնագնդիկ, պատրաստում ձնեմարդ և այլն։

Հիշեցնենք, որ հաշվի առնելով եղանակային գործոնները, հատկապես ձյան տեղումները, մառախուղը և մերկասառույցը, որոնք ավտոճանապարհները հաճախ դարձնում են դժվարանցանելի, վտանգավոր, և պատճառ հանդիսանում տրանսպորտային միջոցների արգելափակման, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ՝ Փրկարար ծառայության ստորաբաժանումները երկվանից անցել են ուժեղացված ծառայության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է