copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:22 06-02-2025

Քաջարանում ծեծկռտուքի դեպքով 3 անձ ձերբակալվել է

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով 3 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և փոխանցվել է նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Ավելի վաղ տեղեկություն էին ստացվել, որ Քաջարանի Պոչամբար կոչվող թաղամասում ծեծկռտուք է եղել: 8 մարդ բերման էր ենթարկվել: