Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:46 05-02-2025

Ավինյանը պիտի պաշտոնանկ արվի ոչ միայն սուտ խոսելու համար․ հարցում` առանձնատան մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր առանձնատուն է գնել Նորքում: Բուն գործարքի թիվը, իհարկե, գաղտնի է պահվում, բայց առանձնատունը վաճառվել էր 650 հազար դոլարով: Նոր առանձնատունը Ավինյանի մոր անունով է: Տիգրան Ավինյանը վերցրել ու իր տանն է միացրել կողքի հողը, որը համայնքային նշանակություն ուներ։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ դրանից հետո ընդհանուր գինն անցնում է 800 հազար դոլարը։

Նախօրեին Երևանի քաղաքապետը հերքեց այդ տեղեկությունը, սակայն ամեն բան հայտնի դարձավ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով սուտ խոսելու համար Տիգրան Ավինյանը պե՞տք է պաշտոնանկ արվի»։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան տվեցին, քաղաքացիներից մեկն էլլ նշեց, որ պետք է պարզել, թե ինչ սուտ է խոսել։ «Անպայման, պիտի ռադ արվի»,- վրդովված պատասխանեց մի կին։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ նրան պաշտոնան անելը մարդիկ չեն կարող որոշել։

«Սուտ խոսելը գիտեք, որ վատ բան ա։ Պաշտոնանկ արվելը մեր որոշելունը չէ»,-ասաց նա։ «Ընդհանրապես մենակ սուտ խոսելու համար չէ, ամեն ինչ համար՝ տրանսպորտի համար, մոր առանձնատան համար, որ իրան դրել ա միամիտի տեղ»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ