Ուղիղ եթեր
Տրանսպորտի 50 դրամը՝ զոհվածների ընտանիքներին. նիկոլիզմի նոր բարձունքը
copy image url

Տրանսպորտի 50 դրամը՝ զոհվածների ընտանիքներին. նիկոլիզմի նոր բարձունքը

Ներքին Միտք 1 ամիս առաջ - 18:00 05-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Չնայած քաղաքային իշխանություններն ու իրենց խոսափողները փորձում են տպավորություն ստեղծել, որ հանրությունը սիրահոժար կերպով վճարում է թանկացված ուղեվարձը, այնուամենայնիվ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բոյկոտում է այս որորոշումը՝ վճարելով առավելագույնը 100 դրամ կամ առհասարակ չվճարելով։

Հանրության բոյկոտը իշխանությունների շրջանում լուրջ խուճապ է առաջացրել, ինչի մասին վկայում է այն իրողությունը, որ վերջիններս գրեթե 24-ժամյա ռեժիմով եթերից եթեր են վազում և հայտարարում, որ բոյկոտը տապալվել է, սակայն մայրաքաղաքի փողոցներում տիրող տրամադրությունները բոլորովին այլ բանի մասին են վկայում։ Ավելին՝ իշխանությունների կողմից վերջին օրերին շարունակաբար դաշտ են նետվում մի շարք քարոզչական թեզեր, թե իբր չվճարող կամ 100 դրամ վճարող քաղաքացիներն առաջիկայում տուգանվելու են կամ բոյկոտը շարունակելու դեպքում վարորդներն աշխատավարձ չեն ստանալու, երթուղի դուրս չեն գալու, ինչի հետևանքով մայրաքաղաքում տրանսպորտային կոլապս կստեղծվի։ Այս ամենը նպատակը բացառապես մարդկանց ահաբեկելն ու բոյկոտի տեմպը կոտրելն է, ինչն, առ այս պահը չի հաջողվել։

Երևանցին գիտակցում է, որ եթե 1 գիշերում հնարավոր էր տրանսպորտի ուղեվարձը 300 դրամից իջեցնել 150 դրամի, ապա այժմ այն 100 դրամ դարձնելը ևս չափազանց իրատեսական է, ուստի շարունակում է պայքարը, որպեսզի իր կամքը պարտադրի իր վստահության քվեին չարժանացած, սակայն զանազան կոմբինացիաների կիրառմամբ մայրաքաղաքում իշխանություն ձևավորած ուժերին։ Պրոիշխանական քարոզչությունը սակայն չի հանձնվում՝ փաստելով, որ իշխանականների անամոթունը շարունակում է նոր բնագծեր նվաճել։ Մասնավորապես՝ վերջին օրերին իշխանամետ հայացքներով աչքի ընկնող որոշ օգտատերեր, որոնք բավականին մեծ լսարան ունեն, սոցցանցերում նոր սուտ են տարածում, թե իբր տրանսպորտի թանկացված ուղեվարձի 50 դրամը փոխանցվելու է զոհված զինծառայողների ընտանիքներին։ «Եկեք մեր օրերը. ասում են՝ 50 դրամը փոխանցվում է զոհվածների ընտանիքներին։ Չգիտեմ, բայց եթե իսկապես այդպես է, այ դուրս․․պրծուկներ, ձեր կռիվը ո՞րն է, վճարեք, չէ՞ որ ձեզ համար այդքան սերունդ է զոհվել։ Չե՞ք ուզում, օգտվեք իրար քամակ մտնող, քրտինք ու ոտնահոտ գարշող, շորտիկով, ծամոնն ու սիգարետը բերանը վարորդների գազելներից, ի՞նչ եք բոյկոտում։ Երբ հայրենիքի համար պետք է 15-օրյա հերթապահության գնաք, բոլորդ ձեր մոր ոտքերի արանքն եք մտնում կամ ձեր վախկոտներին թաքցնում, բայց կեղծ հայրենասիրություն գոռալուց լավ եք»,- գրել էր նրանցից մեկը, որի գրառման այս հատվածը մեջբերելու համար մեր ընթերցողներից ներողություն ենք խնդրում, սակայն առանց դրա դժվար կլիներ մատնացույց անել իշխանական քարոզչության ողջ թշվառությունը։

Նախևառաջ նկատենք՝ չկա որևէ որոշում, ըստ որի՝ երևանցիներին առաջարկվող 150 դրամ ուղեվարձի 50 դրամն ուղղվելու է զոհված զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել ո՛չ քաղաքային, ո՛չ էլ կենտրոնական իշխանության ներկայացուցիչները՝ փաստացի այդ գործը պատվիրակելով իրենց աջակիցներին, ովքեր էլ ջանսիրաբար կատարում են իրենց առաքելությունը։ Իշխանական քարոզիչները չափազանց լավ են գիտակցում, որ հայ հանրության մի զգալի հատվածը թեկուզ դեմ է տրանսպորտի թանկացմանը, սակայն ամոթից ելնելով այնուամենայնիվ վճարում է, ուստի այժմ փորձում են քաղաքացիների նկատմամբ նաև հոգեբանական ճնշումներ գործադրել, որպեսզի վերջիններս որևէ պարագայում չմիանան բոյկոտին, իրենց մտերիմներին ևս հորդորեն վճարել՝ կարծելով, թե հավաքագրված գումարների մի մասն ուղղվել է զոհվածների հարազատներին։

Այսպիսով՝ փաստենք, որ երևանիցների և ընդդիմադիր ուժերի բոյկոտն առաջ է շարժվում ճիշտ ուղղությամբ, և այն նույն տեմպերով շարունակելու դեպքում անկասկած հասնելու է հաջողության։ Ինչ վերաբերում է իշխանություններին և նրանց աջակիցներին, ապա վերջիններս խորը հուսահատության և խուճապի մեջ են և այժմ էլ փորձում են հանրության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու ճանապահով լրացուցիչ գումարներ կորզել՝ շատ լավ գիտակցելով, որ հայ ժողովուրդը յուրահատուկ վերաբերմունք ունի իր պետության ազատության և ինքնիշխանության համար զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների նկատմամբ, որոնց պայքարի ձեռքբերումները նույն իշխանությունները վերջին տարիներին հետևողականորեն մսխում են։

Իշխանական անամոթ այս ստի և այն ոչ պակաս անամոթաբար կամ անգիտակցաբար տարածողներին հարկ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության աշխատող քաղաքացիները երբեք չեն հրաժարվել իրենց եկամուտների մի մասն ուղղել հայրենիքի պաշտպանության հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին կամ վիրավորված զինծառայողների բուժմանը։ Ասվածի վկայությունը այն իրողությունն է, որ ՀՀ-ում աշխատող բոլոր քաղաքացիներն ըստ իրենց աշխատվարձի չափի պարտադիր դրոշմանիշային վճար են վճարում, որը նախկինում կազմում էր 1000 դրամ, սակայն 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրողությունների հետևանքով այդ վճարը բարձրացվեց, և այդ որոշումը հանրության շրջանում դժգոհության ալիք չբարձրացրեց։

Կարճ ասած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այդ թվում Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը բոյկոտողները դեմ չեն զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելուն և դա իրենց կարողությունների չափով անում են, սակայն դեմ են և թույլ չեն տալու, որ հանրությանը մանիպուլացնելու ճանապարհով Երևանի բնակչության ընդամենը 9%-ի վստահության քվեին արժանացած իշխանությունները հանրության հույզերի վրա խաղան և այդ ճանապարհով գերշահույթ ստանան։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

08:39 Երկրաշարժ` Հայաստանում․ այն զգացվել է մի քանի մարզերում
12:50 ՌԴ-ում խորթ հայրն անչափահաս որդուն դաժանորեն ծեծել է՝ վեյփ օգտագործելու համար․ RIA
23:21 Պուտինը ռուս գործարարներին խորհուրդ է տվել չսպասել Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը. Faridaily
23:15 Ձիթողցոնց տուն-թանգարանում աշխատանքի ժամին «մեր Սարիկ»-ի համար ձայներ են հավաքում
12:37 Մի քանի տոննա տորֆով բարձված բեռնատարը Աստվածընկալի ձորի հատվածում մերկասառույցի պատճառով կողաշրջվել է. shamshyan.com
21:20 Շիրակի մարզում բախվել են Mercedes-ը, Skoda-ն և 2 «ՎԱԶ 2107»-երը․ 3 վիրավորներից մեկը երեխա է․ shamshyan.com
17:42 Civic-ը կեղծ հարցումներով գյումրեցիներին մանիպուլացնում է․ «Ականատես»-ի ահազանգը
17:00 Գնացքի տակ ընկած քաղաքացին տեղում մահացել է․ նոր մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
12:43 Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
19:08 Մոսկվան տեղեկություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից տեխնիկա տեղափոխելու մասին լուրերի վերաբերյալ