Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի փոխվարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հարցեր
copy image url

Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի փոխվարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հարցեր

Ներքին 2 ամիս առաջ - 15:31 05-02-2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 5-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի հետ:

Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն ու հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին եւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային:

Ձեզ գուցե հետաքրքրի