Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 21:45 04-02-2025

Ավինյանի բյուջեն պակասել է. 100 դրամից ավելի վճարող չկա. հարցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախօրեին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ տրանսպորտի գնի 100 դրամին վերադարձ անհնար է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի վաղ Ավինյանը նույն ասել էր 300 դրամի դեպքում, սակայն հաջորդ օրը հայտնեց, որ տրանսպորտի մեկ ուղևորության արժեքը կդառնա 150 դրամ, շատերը սկսեցին կասկածամտորեն մոտենալ քաղաքապետի այս հայտարարությանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Տիգրան Ավինյանն ասել է, որ 100 դրամին վերադարձ չի լինի։ Հավատու՞մ եք նրան»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ նրանից ամեն ինչ էլ սպասում է։ «Ավինյանն ասում էր` ժողովուրդ ասեք կանեմ։ Հիմա ասում ենք, կարա՞ անի»,-պատասխանեց մի կին։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ուզում լսել Տիգրան Ավինյանի մասին։

«100 դրամից ավելի տվող չկա։ Ավինյան ազգանունը չեմ ուզում լսեմ»,- վրդովված ասաց նա։ Հարցվածներից մեկն էլ նշեց, որ բյուջեն լցնելու կարիք ունեն։ «Իհարկե հավատում եմ, ամեն ինչի եմ հավատում։ Փողը ումից պիտի վերցնեն,բնականաբար ժողովրդից։ Իրենց բյուջեն արդեն դատարկվել է»,- պատասխանեց նա։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին