Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 15:55 04-02-2025

Հայաստանում արտահանման անկումը էականորեն խորացել է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։

Այսպես՝

Տնտեսական ակտիվության աճի տեմպը տարվա ընթացքում դրսևորել է դանդաղման միտում՝ հիմնականում պայմանավորված նախորդ տարիների բարձր տնտեսական աճ ապահովող գործոնների չեզոքացմամբ։ Նախորդ տարվա աճ ապահովող գործոնների (դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի ներհոսքը, արտահանման աճը և այլն) դրական ազդեցություններն ապահովել են բարձր տնտեսական աճ 2024թ. տարեսկզբին, սակայն աճն աստիճանաբար դանդաղել է նշված գործոնների ազդեցությունների չեզոքացմանը զուգահեռ։ Արդյունքում 2024թ. ՏԱՑ-ը կազմել է 8.0%՝ լինելով նախորդ տարվա ՏԱՑ-ից շուրջ 1.8 տոկոսային կետով ցածր։ Սակայն 2024թ. ՏԱՑ-ի և ՀՆԱ-ի իրական աճի միջև տարբերությունն ավելի մեծ է եղել, ինչը նշանակում է, որ 2024թ. տնտեսական աճը 2023թ. աճի համեմատ էականորեն ավելի ցածր կլինի։

2024թ. տնտեսության կառուցվածքը շարունակել է վատթարանալ։ Ամփոփելով 2024թ. տնտեսական ցուցանիշները՝ կարելի է նկատել, որ աճի հիմնական շարժիչ ուժերը եղել են առևտուրը (հիմնականում վերաարտահանման որոշ մասի արտացոլման հետևանքով) և ծառայությունները (հիմնականում ֆինանսական ոլորտում)։ Դա նշանակում է, որ վերոհիշյալ ճյուղերի տեսակարար կշիռը ՀՀ տնտեսության կառուցվածքում աճել է, մինչդեռ արդյունաբերության (առանց ոսկերչական գործունեության) և գյուղատնտեսության կշիռները նվազել են։ Ստացվում է, որ տնտեսությունն ավելի շատ կախվածություն է ձեռք բերել ժամանակավոր գործոններով մղվող աճից, մինչդեռ երկարաժամկետ աճի համար կարևոր գործունեության տեսակների դերը նվազել է։

Արդյունաբերության, ինչպես նաև արտահանման կառուցվածքում նույնպես տեղի են ունեցել բացասական տեղաշարժեր։ Արդյունաբերության կառուցվածքում 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով (դեկտեմբեր ամսվա տվյալները դեռևս չեն հրապարակվել) սննդամթերքի, խմիչքի և հագուստի արտադրության տեսակարար կշիռները (որոնք պատմականորեն կարևոր դեր են ունեցել ՀՀ մշակող արդյունաբերության համար) նվազել են՝ ընդհանուր շուրջ 1.9 տոկոսային կետով, մինչդեռ հիմնական մետաղների արտադրության (հիմնականում ոսկերչական ապրանքների վերաարտահանումն է) կշիռը նույն ժամանակահատվածում էականորեն աճել է 7.1 տոկոսային կետով։ Նման իրավիճակ է նաև արտահանման կառուցվածքում։

Տնտեսական ակտիվության և բնակչության եկամուտների համեստ աճերի պայմաններում 2024թ. էականորեն բարձր տեմպով աճել են վարկերի ծավալները։ Հիպոթեքային և սպառողական վարկերը աճել են համապատասխանաբար 32.9% և 33.0%-ով։ Հաշվի առնելով բնակչության եկամուտների աճը (մասնավորապես՝ անվանական աշխատավարձերի ընդամենը 6.4% աճը և արտերկրից դրամական փոխանցումների ծավալի նվազումը)` վարկերի նման արագությամբ աճը ռիսկեր է պարունակում։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

15:50 Լճաշենցի 51-ամյա կինը խոստովանել է, որ ծծմբաթթուն ինքն է լցրել 24-ամյա տղայի վրա․ վերջինը մահացել է
20:12 Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. Քյոխ
18:00 Պատրա՞ստ եք ներողություն խնդրել ձեր թիմակցի ճղճիմ խոսույթի համար․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:28 Ո՞վ է պատասխան տալու նրա մահվան համար․ Տիգրան Արզաքանցյանի կինը լացում է
21:05 Տո ո՞վ են որ. Ագնեսա Խամոյանի հարցին պատասխանելիս Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը
22:03 Եթե գույքահարկը չեք կարողանում տալ, ձեր բնակարանը վարձով տվեք, գնացեք գյուղ. Փաշինյան
15:20 Սոցապը վտարում է արցախցիներին․ գազն ու հոսանքն անջատել են, հացից զրկել, ասում են՝ շենքը պետք է ազատեք
08:50 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
16:54 Արտաշատում «Opel»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից 2-ը՝ անչափահաս. shamshyan.com
18:44 Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ն այրվել է. shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի