Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 13:55 04-02-2025

Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը՝ Փաշինյանի անգործության ֆոնին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը երբեք չի ընդունի տարածաշրջանում սահմանների աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Նա այս մասին հայտնել է երկուշաբթի օրը Թեհրանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Փեզեշքիանը ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելը Թեհրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է։

«Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Բազմաթիվ արտաքին ուժերի կողմից իրականացվող քայլերը ցույց են տալիս, որ կարևոր է ամրապնդել միավորումն և համախմբումը տարածաշրջանային երկրների միջև՝ խուսափելով ցանկացած տեսակ կոնֆլիկտից»,-ասել է նա։

Նա նաև նշել է, որ Իրանը ցանկանում է լավացնել հարաբերությունները մուսուլմանական երկրների հետ և աջակցել մուսուլմանական աշխարհի հզորությանը։

«Մենք, բացի երկրում ներքին համախմբման հաստատումից, ձգտում ենք զարգացնել հարաբերությունները հարևան և մուսուլմանական երկրների հետ», ասել է նա, ապա հավելել, որ մուսուլմանների միջև ցանկացած տարաձայնություն կարող է դրդել թշնամիներին միջամտել պետությունների ներքին գործերին և առաջացնել անջատումներ։

Այնուհետև Փեզեշքյանն ընդգծել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական կապերը հիմնված են լավ հարևանության վրա, և շեշտել է Թեհրանի պատրաստակամությունը զարգացնել հարաբերությունները Բաքվի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, պաշտպանական և անվտանգության ոլորտներում։

Իրանի նախագահը կարևորել է առևտրի և տրանսպորտի ոլորտներում խոչընդոտների արագ վերացումը և հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ Բաքվի հետ փորձի փոխանակման հարցում։
Փեզեշքյանը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Թեհրան։

Հաջիևն էլ իր հերթին, նշել է, որ Ադրբեջանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին և ձգտում է հետագայում խթանել փոխադարձ կապերը։

Հաջիևը նաև արդյունավետ է գնահատել Թեհրանում իրանցի պաշտոնյաների հետ ունեցած բանակցությունները և փոխանցել է Ադրբեջանի նախագահի հրավերը իրանցի գործընկերոջը՝ հնարավորինս շուտ այցելելու Բաքու։

Այսպիսով, մինչ Փաշինյանը ձեռքերը ծալել է ու զբաղված է ԱՄՆ այցով, որը չունի հեռակա նպատակներ ու իր բնույթով հակաչինական է, Ադրբեջանը իրեն չի կորցնում, ձեռք բերելով նոր դաշնակիցներ, նորից շեշտը դնելով կրոնական ասպեկտի վրա։

Ք․Ս․

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել

Ձեզ գուցե հետաքրքրի