Մամուլ 1 տարի առաջ - 08:40 04-02-2025

Կոչում չունեցող 34-ամյա կինը` ՔԿԾ պետ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակել Ծովինար Թադեւոսյանին։ Այս լուրն այնքանով էր արտառոց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՔԿԾ պետ է նշանակվել կին, այն էլ՝ համակարգում կասկածելի հեղինակություն ունեցող։ Այս նշանակումն ինքնին բավականին ռիսկային էր` արդյոք կկարողանա՞ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ աշխատած Ծովինար Թադեւոսյանը ղեկավարել նման ռեժիմային լուրջ համակարգ, որը պահանջում է ոչ միայն ամենօրյա աշխատանք Ծառայության աշխատակազմի, այլեւ կալանավայրերի աշխատակազմերի եւ կալանավորների հետ։

Մեր տեղեկություններով, Ծովինար Թադեւոսյանի նշանակումը դժգոհություն է առաջացրել համակարգում, մանավանդ` բանտապետերի մոտ: «Թեպետ չեն բարձրաձայնում, որ աշխատանքը չկորցնեն, բայց ներքին դժգոհություն կա։ Նախկինում բանտերի պետերը ՔԿԾ տղամարդ պետերի հետ հազար ու մի հարց են կարգավորել, հենց միայն այն, որ խոսելիս օգտագործել են քֆուր` սա այն ոլորտն ա, որտեղ առանց քֆուրի հնարավոր չէ, հիմա բոլոր հարցերում են կաշկանդված, անգամ` խոսելիս։ Առհասարակ, կան շատ այլ բաներ, որոնք տղամարդը կասի տղամարդուն, բայց ո՛չ կնոջը»։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔԿՀ պետերը չեն հասկանում, թե ինչպես կարելի է որեւէ կոչում չունեցող 34-ամյա կնոջը նշանակել Քրեակատարողական ծառայության պետ, միայն այն բանի համար, որ Սրբուհի Գալյանի ընկերուհին է։ «Նախկին ՔԿԾ պետերը կոչումով են եղել, դա ակնածանք էր տալիս։ Այս լուրջ պաշտոնում չէր կարելի նման նշանակում անել»,- ասաց ՔԿՀ մեր աղբյուրը։

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը