ՀՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի Փաշինյանի իշխանությունն օր առաջ հեռացվի. Շարմազանով

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 16:18 03-02-2025
«ՀՀԿ-ն իր ողջ ռեսուրսով փորձելու է, ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ հեռացվի»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Էս մարդը կործանում է երկիրը, մնում, մնում է՝ խաղաղություն, խաղաղություն, Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա, մեզ էդ ձևի խաղաղություն պետք չի, հերիք ա ժողովրդի վրա էդ սուտի խաղաղությունը ծախեք»,- հավելել է նա: