Ներքին 1 տարի առաջ - 20:10 01-02-2025

Փաշինյանի համար զինվորը գլխաքանակ է. անհետ կորածի հարազատ

Արցախյան 44-օրյա պատերազմից 4 տարի անց զոհերի, վիրավորների, անհետ կորած և գերեվարվածների վերջնական թիվը հայտնի չէ։

Չնայած Նիկոլ Փաշինյանը 2021թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր ոչինչ, մեր գերիները մի քանի ամիս կդիմանան ու կսպասեն, փաստացի գերիները դեռ Բաքվում են, և նրանց վերջնական թիվը հայտնի չէ։

Շիրակցի անհետ կորած զինծառայողի եղբայրն ասում է, որ իր պայմանագրային զինծառայող եղբոր անուն ազգանունը ո՛չ զոհվածների ցուցակում են գտել, ո՛չ գերեվարվածների։

Անհետ կորածի կարգավիճակ ունի 28-ամյա պայմանագրային զինծառայողը։

Ա.Մ․-ն Oragir.News-ի հետ զրույցում ասում է. «Փաշինյանի համար զինվորը գլխաքանակ է, իր համար ամեն ինչ պլյուս-մինուսով է։ Մատը մատին չի տալիս, որ գտնի մեր տղաներին, գերեվարվածներին հետ վերադարձնի»:

Անհետ կորած զինծառայողի եղբայրը կասկածներ ունի, որ եղբայրը կարող է գերության մեջ լինել։ Նրա խոսքով՝ բացառապես իշխանության ապաշնորհ կառավարման հետևանքով ոչ մի լիարժեք ինֆորմացիա չեն տվել։

Մանրամասները` տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան