Մամուլ 1 տարի առաջ - 08:55 01-02-2025

Իշխանության տեղը նեղ է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գրել էինք, որ ՔՊ վարչությունը վերջին նիստում տրանսպորտից բացի քննարկել է նաեւ համընդհանուր հայտարարագրման գործընթացը, որի վերջնաժամկետ էին սահմանել մայիս ամիսը։ Վարչության անդամների մեծ մասն ասել էր, որ գործընթացը` բացի այն, որ շարքային քաղաքացիների մոտ կասկած է առաջացրել, որ իշխանությունը փորձում է մտնել իրենց գրպանը, այլեւ այնքան խրթին է, որ անգամ բարձր տեխնոլոգիաների մասնագետներն են դժվարանում լրացնել հայտարարագիրը, ուստի պետք է պարզեցնել, ապա նոր պարտադրել։

Երեկվա ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ հայտարարագրման վերջնաժամկետը երկարացվում է մինչեւ նոյեմբեր, սակայն մի խոստովանություն արեց՝ ասելով, որ բանկային գաղտնիքը «սրբազան կով» չէ, այն կարող է բացահայտվել։ Մինչդեռ ՔՊ-ականները վերջին օրերին, քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան, պարզաբանումներ են տարածում, թե բանկային գաղտնիքը չի կարող բացահայտվել:

ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական ղեկավար Բաբկեն Թունյանն է մի քանի պարզաբանում տարածել այդ մասին․ «Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն: Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել, կամ դուք ում եք փոխանցել»: Փաշինյանը հերքեց այս հավաստիացումները` խոստովանելով, որ հենց դրա համար է գործընթացը մշակվել։ ՔՊ-ականները տարակուսած են` մեկ շաբաթվա ընթացքում 2 հետքայլ՝ տրանսպորտի ուղեվարձի եւ հայտարարագրի հետ կապված, իրար հակասող հայտարարություններ ու ցայտնոտ: Սա մեկ բան է նշանակում, որ իշխանության տեղը նեղ է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ