Ներքին 1 տարի առաջ - 18:08 31-01-2025

էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 31-ին ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի (Concours Mondial de Bruxelles) տնօրեն Քվոնտան Հավուին։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած գինիների մի քանի տեսակ վերջին երկու տարիներին մասնակցել է «Concours Mondial de Bruxelles» կարմիր և սպիտակ գինիների մրցույթին և արժանացել 35 մեդալի՝ ոսկի և արծաթ:

Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է հայկական գինիների հաղթանակի կարևորությունը հեղինակավոր այս մրցույթին թե՛ հայկական գինեգործական հնագույն ավանդույթների ներկայացման, և թե՛ հայկական գինիների միջազգային ճանաչման տեսանկյունից: Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը կրկին մասնակցության հայտ է ներկայացնել 2025 թվականի «Concours Mondial de Bruxelles»-ին և ակնկալում է հեղինակավոր համտեսային մրցույթում հաղթելու դեպքում 2026 թվականին մեծ պատրաստակամությամբ և բարձր մակարդակով հյուրընկալելու և անցկացնելու այն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացմանը, հայկական գինու հանրահռչակմանն ու միջազգային շուկաներում հայկական գինու դիրքերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը