Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:45 31-01-2025

«Կինո Հայրենիք»-ի բնակարանը վաճառել ենք, իսկ «Ընտանեկան փոդքաստի» համար ծախսվել է 700 հազար դրամ. Փաշինյան

Վարչապետի և իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Ընտանեկան փոդքաստ»-ը նկարահանվում է մեր անձնական միջոցներով, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է հավաստիացնեմ, որ մեծ գումար չի ծախսվել։ 700 հազար դրամ է ծախսվել մեր անձնական միջոցներից։ Որտեղի՞ց մեզ 700 հազար դրամ, էլի մեր անձնական միջոցներից։ Ի դեպ, ասեմ՝ 2024 թվականին Աննայի սեփականությունը հանդիսացող «Կինո Հայրենիք»-ի մեր բնակարանը վաճառել ենք».-ասաց Փաշինյանը։

Նա ասաց, թե նկարահանումը տեղի է ունենում վարչապետի կեցավայրում, իրականացնում է այն խմբի կողմից, ում աշխատանքային պարտականությունն է վարչապետի գործունեությունը լուսաբանել։

Ամենից շատ դիտված

21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն