Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:59 30-01-2025

Պատերազմ հենց վաղն էլ կարող է լինել. հարցում` ԵՄ դիտորդների մասին

Եվրամիության երկրների դեսպանները հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել. «Եվրոպացի դիտորդները ևս 2 տարի մնալու են Հայաստանում։ Արդյոք դա նշանակում է, որ 2 տարի պատերազմ չի լինի»։

Հարցվածների մեծ մասն ասաց, որ դա ոչ ոք չի կարող իմանալ։

«Պատերազմ հենց վաղն էլ կարա լինի»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդի կարծիքով էլ՝ դա բարդ հարց է և դժվար է պատասխանել։

«Շատ բարդ հարց է։ Աշխարհում ամեն ինչ այնքան արագ է փոփոխվում, որ դժվար է ինչ-որ բան ասել»,-նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ հավատում է, որ պատերազմ չի լինի։

«Վստահում եմ եվրոպացի դիտորդներին»,-ասաց նա։

«Պետությունը նենց ա խառնել իրար, որ չեմ կարող ասել ինչ կլինի։ Ոնց կարող ա պետության ղեկավարը հելնի ասի`մնացել է մի քիչ Հայաստան»,-դժգոհեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ