Ովքեր են գլխավորելու Գյումրիի ընտրություններին ՔՊ-ի ցուցակը
copy image url

Ովքեր են գլխավորելու Գյումրիի ընտրություններին ՔՊ-ի ցուցակը

Ներքին 2 ամիս առաջ - 12:35 29-01-2025
Oragir.News-ի տեղեկություններով Գյումրիում տեղի է ունեցել ՔՊ վարչության մարզային նիստը, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն, ինչպես նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` նիստը Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին ՔՊ-ի անելիքների մասին է եղել։

«90 հոգուց ավել մարդ է ընդգրկված ցուցակում, որում ընդգրկված են ուսուցիչներ, բժիշկներ, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ։ Իրենց մարդիկ են բոլորը, բայց կարևորն այն է, որ թե ովքեր գլխավորելու այդ մեծ ցուցակի 1-3 համարները։ Առաջին համարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը` Աննա Հակոբյանի բարեկամը, երրորդը` Էմմա Բարսեղյանը։ Ծանոթ, բարեկամ, ընկերուհի, իրենք իրենցով են»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեր աղբյուրը։

Փորձեցինք տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանից։
«Տեղեկուեյունը չի համապատասխանում իրականությանը, մենք բոլորովին այլ հարցեր ենք քննարկել նիստի ժամանակ»,-ընդգծեց Հարությունյանը։

ՔՊ ցուցակի 1-3 համարները մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմերիզին։
Սարիկ Մինասյանը Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, Վահագն Մկրտչյանը քաղաքապետի պաշտոնակատարի օգնականն է, իսկ Էմմա Բարսեղյանը Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ավագանու անդամ է։ Աշխատում է Շիրակի մարզպետի աշխատակազմում, դասախոսում է նաև ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղում։