1) Թրամփի դեմ գործերի հետաքննությանը մասնակցած անձինք աշխատանքից հեռացվել են. CNN
Թրամփի վարչակազմն աշխատանքից ազատել է Արդարադատության նախարարության աշխատակիցներին, որոնք ներգրավված են եղել Դոնալդ Թրամփի դեմ գործերի հետաքննության աշխատանքներում։ Այս մասին գրում է CNN-ը:
Հաղորդվում է, որ նոր ղեկավարությունը չի կարող հույսը դնել նման աշխատակիցների վրա՝ նոր նախագահի ծրագրերը բարեխղճորեն իրականացնելու համար:
2) ԱՄՆ բանակում կճանաչվի 2 սեռ. Թրամփի նոր հրամանը. BBC
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակի վերաբերյալ չորս գործադիր հրաման է ստորագրել: Լուրը հայտնում է BBC-ն:
Ըստ աղբյուրի՝ Թրամփը, ինչպես խոստացել էր, արգելում է բազմազանության ու ներառականության քաղաքականությունը բանակում և պահանջում, որ զինվորականները ճանաչեն միայն երկու սեռ՝ արական և իգական:
3) ԱՄՆ-ում կարգելվեն սեռափոխության վիրահատությունները. OSV News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելում է անչափահասների սեռափոխության բժշկական ընթացակարգերի դաշնային ֆինանսավորումը: Տեղեկությունը հայտնում է OSV News-ը:
Թրամփը նաև հանձնարարել է միջոցներ ձեռնարկել նման վիրահատությունների անցկացումը կանխելու համար:
4) Չինական հաղթանակը թշնամու դաշտում. Reuters
Բրիտանական հայտնի Reuters-ը գրում է. «Սա չինական հաղթանակն է թշնամու դաշտում։ Այժմ չինական DeepSeek chatbot-ը դարձել է ամերիկյան AppStore-ի ամենահայտնի հավելվածը։ 200 հոգուց բաղկացած փոքր թիմի նեյրոնային ցանցը մի քանի օրվա ընթացքում շրջանցել է ոչ միայն ChatGPT-ն, այլև բոլոր անվճար հավելվածները, այդ թվում՝ մեսենջերներ, Google, VPN-ներ, Instagram և այլ սոցիալական ցանցեր»:
5) Իսրայելցի 8 պատանդ է մահացել. CNN
ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակման ենթակա 33 պատանդներից ութը մահացել են։ Լուրը հայտնում է CNN-ը:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ն արդեն խախտել էր պատանդների ազատ արձակման հունվարյան պայմանավորվածությունները՝ Արբել Յեհուդ հասարակ քաղաքացու փոխարեն ազատ արձակելով իսրայելցի զինվորներից մեկին, թեև Իսրայելը պնդում էր, որ խմբավորումը նախ պետք է ազատ արձակի խաղաղ բնակիչներին։ Խումբը խոստացել է ազատ արձակել Յեհուդին հունվարի 30-ին։
6)Հնդկաստանում նոր մահացու հիվանդություն է բռնկվել. Fact News
Հնդկաստանում անհայտ հիվանդություն է սկսվել, որից մահացել է 17 մարդ։ Ախտանիշները՝ ջերմություն, սրտխառնոց, թուլություն, բոլոր մահացածներն ունեցել են ուղեղային ցնցում: Տեղեկությունը հաղորդում է Fact News-ը: Ընդհանուր առմամբ գրանցվել է 38 դեպք, բռնկումը տեղի է ունեցել նախկին Ջամու և Քաշմիր նահանգում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդությունը առաջանում է տոքսինների ազդեցության հետևանքով, սակայն թե ինչից է կոնկրետ առաջանում, չի պարզվել: