Ներքին 1 տարի առաջ - 14:45 28-01-2025

Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Այս փուլում միանշանակ հաստատվեց պաշտպանական թիմի այն պնդումը, որ Տիրան Խաչատրյանը ապօրինի է կալանավորվել դատարանի կողմից։ Այսպես, Տիրան Խաչատրյանի կալանավորումը նախաքննական մարմնի և դատարանի կողմից հիմնավորվում էր ակտիվ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությամբ, սակայն փաստացի առանց դրանց կատարման` ընդամենը 20 օր հետո գործը ուղարկվեց դատարան։

Չնայած նրան, որ քրեական վարույթի քննությունը ընթացել է 4 տարի, Տիրան Խաչատրյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության մեջ, 4 տարուց ավել տևող քննությանը Տիրան Խաչատրյանը որևէ կերպ չի խոչընդոտել, մոտ են սույն գործի վաղեմության ժամկետների անցնելը և այն, որ այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում` դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Տիրան Խաչատրյանն արդեն 24 օր գտնվում է ապօրինի կալանքի տակ։

Ինչ վերաբերում է Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքին, ապա այժմ, երբ նախաքննությունն ավարտված է և գործի բոլոր նյութերը պաշտպանական կողմի տրամադրության տակ են, կարող ենք վստահ պնդել, որ ոչ միայն չի հիմնավորվել Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը, այլ հակառակը՝ հենց վարույթի նյութերում առկա ապացույցներով էլ հերքվում է այն։

Պաշտպանական կողմը պնդելու է, որպեսզի սպասվող դատական վարույթը իրականացվի դռնբաց ռեժիմով՝ ապահովելով դատավարության հրապարակայնությունը, որպեսզի հանրությունը նույնպես տեղեկացվի իրականության մասին։

Հիշեցնենք, որ բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը սույն թվականի հունվարի 4-ից ապօրինաբար զրկված է ազատությունից, և նրա նկատամբ կալանքը կիրառվել է որպես իր քաղաքական և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը ճնշելու և նրան պատժելու գործիք։

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպաններ`

Արմեն Անդրիկյան,

Վարազդատ Հարությունյան

Հ.Գ. Շնորհավոր Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»