Ներքին 1 տարի առաջ - 18:53 27-01-2025

Մեքենայի խուզարկությամբ զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Բազմաղբյուր գյուղի 42-ամյա բնակչի կողմից շահագործվող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգ և թմրամիջոց կա:

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Աշտարակի համայնքային ոստիկանները հունվարի 24-ին Անտառուտ բնակավայրում հայտնաբերել, անօրինական հրազեն, ռազմամթերք ու թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «ՈՒԱԶ» մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 42-ամյա տղամարդուն և Բյուրական գյուղի բնակիչներ՝ 50-ամյա, 48-ամյա ու 59-ամյա երեք ուղևորներին:

Բաժնում 50-ամյա ուղևորը հայտնել է, որ մեքենայում կա ինքնաձիգ և մարիխուանա, որոնք պատկանում են իրեն: Փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձերբակալված չորս տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «ՈՒԱԶ»-ի սրահում հայտնաբերվել են «Սայգա-Մ3» տիպի 7,62 մմ տրամաչափի հրազեն և փամփշտատուփ՝ լիցքավորված 27 մարտական փամփուշտով, որոնց վերաբերյալ 59-ամյա տղամարդը հայտնել է, թե դրանք պատկանում են իրեն, հրացանը օրինական է, իսկ փամփուշտները գտել է:

Հայտնաբերվել է նաև «ԻԺ-43» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացան, կապի չորս միջոց, որսորդական հրացանի 12 մմ տրամաչափի 27 փամփուշտ, որոնց վերաբերյալ 48-ամյա տղամարդը հայտնել է, թե դրանք պատկանում են իրեն և օրինական են: Հայտնաբերվել են «ՄՌ-153» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացան, նույն տրամաչափի 73 փամփուշտ և 1 պարկուճ: Ըստ 42-ամյա տղամարդու՝ դրանք պատկանում են իրեն և օրինական են:

Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 50-ամյա տղամարդուն պատկանող «ԱԿՍ» տիպի ինքնաձիգը և մարիխուանայի նմանվող զանգվածը:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին