Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:25 25-01-2025

Ազգայինը չեն կարող հանել մեր բառամթերքից և մտքից․ այն մեր սրտերում է․ Գևորգ Առստամյան

«Ազգային բառը կարող են հանել կառույցների անվանումից, սակայն այն չեն կարող հանել մեր բառամթերքից և մտքից,այն մեր սրտերում է»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հանրային գործիչ Գևորգ Առստամյանը, ով Հայաստանի ազգային գրադարանում մասնակցում էր «Գիտության կազմակերպում և կառավարում» գրքի շնորհանդեսին։

«Օնլայն գրադարաններից չեմ օգտվել և ձևերը չգիտեմ, դա ինձ համար խորթ է ես միշտ գրադարաններից եմ օգտվում։ Սակայն կարծում եմ, որ կարևոր է ուսուցանող նյութը տեղ հասնի մարդկանց, թե որ տարբերակով տարբերություն չկա։ Այսօր երիտասարդները առավել նախընտրում են օնլայն հարթակը, սակայն ինձ համար առավել նախընտրելի է գիրքը։ Միջոցառմանը ներկա եմ քանի որ հրավիրված եմ, բացի այդ գալու մոտիվացան նաև գրքերի հանդեպ ունեցած մեծ սերս է և հետաքրքրությունը։ Շատ կարևոր էին միջոցառման ժամանակ բարձրացրած խնդիները որոնք իրոք այսօր հրատապ են։ Կարծում եմ, որ չպետք է վազենք կարճաժամկետ հաջողությունների հետևից և չնայենք դրանում առկա խոչընդոտներին, բացասական կողմերին»,- նշեց միջոցառման հյուրը։

Առստամյանը նաև խոսեց «ազգային» բառը մշակութային կառույցների անվանումներից հանվելու որոշման մասին՝ նշելով, որ ազգային բառը միևնույն է չեն կարող հանել մեր բառամթերքից, մտքից և սրտից։

Նա հավելեց, որ այսօր ազգային բառը նաև շատ ձևական է օգտագործվում, որին շատ դեմ է․ «Ազգային բառը կարող են հանել կառույցների անվանումից, սակայն ոչ մեկ չի կարող ոչ մեկի մտքից որևէ բառ, գաղափար հանել դա միշտ կմնա մեր մտքում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան