Ուղիղ եթեր
Սպորտ 1 տարի առաջ - 20:00 25-01-2025

«Փյունիկ»-ը ֆրանսիացի նորեկ ունի

«Փյունիկ»-ը հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ Երևանյան ակումբն է համալրել ֆրանսիացի Ժոել Բոպեսուն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Բոպեսուն նախորդ ակումբը եղել է Լիտվայի գործող չեմպիոն «Ժալգիրիս»-ը, որտեղ նա հանդես է եկել 2021 թվականից։ Բոպեսուն լիտվական ակումբի կազմում 3 անգամ դարձել է երկրի չեմպիոն, մեկական անգամ էլ Լիտվայի գավաթակիր և Սուպերգավաթակիր: Հետաքրքական է, որ Ժոելը «Ժալգիրիս»-ի կազմում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում մասնակցել է «Փյունիկ»-ի դեմ երկու հանդիպումներին։

Նշենք նաև, որ Transfermarkt-ի տվյալներով Բոպեսուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 750 հազար եվրո և նա Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն էր։

Բոպեսուն իր կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 276 հանդիպում, դարձել 13 գոլի և 39 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել