Ներքին 1 տարի առաջ - 09:49 25-01-2025

Հայտնաբերվել է Արցախի ՊԲ-ի՝ գողացված և Հայաստան տեղափոխված «Ուրալ»-ը․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ին գողության դեպք է բացահայտվել Արմավիրի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 57-ամյա Աթանես Հ․-ն 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակի հաշվեցուցակում ընդգրկված «Ուրալ» տրանսպորտային միջոցը հափշտակել և ընտանիքի հետ ՀՀ տեղափոխվելու ժամանակ իր հետ բերել և ապօրինի պահում է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի փողոցների ցանկապատ տարածքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մեկնում են նշված վայր, որտեղ Աթանես Հ․-ն հայտնում է, որ 44-օրյա պատերազմից հետո 2023 թ․ ԼՂ պաշտպանության բանակի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ը բերել է Հայաստան:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հայտնաբերվել և հանձնվել է պահպանության ՀՀ Պաշտպանության նախարարությանը։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից