Արման Սահակյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել, Վահան Քերոբյանը դիմել է ՄԻԵԴ․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:34 24-01-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 24-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ տնային կալանքների ոչ իրավաչափ լինելու հարցով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ինքը՝ Քերոբյանը։ Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնց մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ քրեական գործը կարճվել է՝ գործուն զղջալու հիմքով։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը: Քննչական կոմիտից հայտնել են, որ Սահակյանը ու ևս 12 անձ 2012-2015 թվականներին Երևանի 3 ուսումնական հաստատությունների զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց: Վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս 7 անձ, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ տարբեր խափանման միջոցներ են ընտրվել:

Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի սահմանային կարողություններն ամրապնդելու Միացյալ Նահանգների աջակցությունը կնպաստի նաև հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերմանը։ «Պետքարտուղարի նշած հարցը վերաբերում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որեւէ զգայուն ասպեկտի։ Միշտ դա իրականացվել է երրորդ երկրի կողմից, վերջապես մենք պետք է կարողանանք մեր սահմանն ինքներս վերահսկել»,- Ազգային ժողովում ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Մեկ այլ հարցի, թե այդ աշխատանքների արդյունքում հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններից հնարավո՞ր է առհասարակ, որ ռուս սահմանապահները դուրս գան, Հովհաննիսյանը պատասխանել է, որ իդեալական աշխարհում ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկելու իր սահմանները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:08 Վերին Լարսում հազարավոր մարդատար ու բեռնատար մեքենաներ են կուտակվել
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
19:42 Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կաջակցե՞ն «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Դավիթ Համբարձումյանին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել