Ներքին 1 տարի առաջ - 19:11 24-01-2025

Ինչո՞ւ մտահոգներով չեք հավաքվում, բողոքի ձայն բարձրացնում 20.000 դրամանոց մոնոներկայացումների դեմ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արել․ «Հիմա ասեմ, կասեն կոպիտ խոսեց կամ չարժեր ասել:

Հիմա, որ մի քանի նորաթուխ արդարության մարտիկներ են հայտնվել, եկել են, ինձ թեգ են անում գրեթե 15 տարի առաջ իմ մասնակցությամբ տրանսպորտի թանկացման դեմ պայքարի տեսանյութի կամ լուսանկարի վրա, մեկը հարցնի, ասի՝ բա էն ժամանակ, որ իրականում խնդիր կար, Սերժ Սարգսյան կար, իշխանավորին մոտիկից տեսնել չկար ու շենքի մուտքերում մարդկանց ծեծել կար, ո՞ւր էիք, հը՞ն, հիմա, արի ու տես, եկել են: Էն ժամանակ հարմար չէր, չէին եկել:

Կամ ձեզ թվում է մարդիկ չեն հասկանո՞ւմ, որ 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը:

Լավ, էն մի հոգավորը, որ դա անում է, պարզ է, քաղաքական հեռակա նպատակ է հետապնդում, կամ շատ մարդիկ այսօրվա իշխանության դեմ ինչ էլ անեն, առաջին գծում ամենաբարձրն են բղավելու, միայն բղավեն մեր դեմ:

Երևանում տրանսպորտի համակարգը պետք է կայանա և պետությունն ամեն բան արել է ու անելու է այն կայացնելու համար, իսկ ժողովուրդը բոլորին էլ լավ ճանաչում է և ամեն ինչ լավ հասկանում է:

Հ.Գ. Հետաքրքիր է, ինչո՞ւ մտահոգներով չեք հավաքվում, բողոքի ձայն բարձրացնում 20.000 դրամանոց մոնո ներկայացումների դեմ: Ասենք պահանջենք, որ 20.000 դրամանոց մոնո ներկայացումը դառնա 100 դրամ, իսկ տափակ ծամածռություններովը՝ 50 դրամ: Չնայած արդեն երևի 50 դրամով էլ մարդ չի գնա»։

Ալեն Սիմոնյանը հիմա բոլոր պաշտոնյաներին մոտիկից տեսնում է, իրեն թվում է, որ բոլորն էլ տեսնում են, բայց հարկ ենք համարում բարեկամաբար հիշեցնել իրեն, որ մեղմ ասած՝ դա այդպես չէ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան