Ներքին 1 տարի առաջ - 17:34 24-01-2025

ՊԵԿ-ից խոստանում են այցելել 50-ից ավելի աշխատողներ ունեցող հիմնակներ ու սովորեցնել՝ հայտարարագրել եկամուտները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը պատրաստակամ է աջակցել հարկ վճարողներին և իրենց աշխատակիցներին՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։

Մասնավորապես, եթե կազմակերպությունն ունի 50 և ավելի աշխատողներ, ապա ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչները կարող են այցելել տվյալ կազմակերպություն և իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ: Իրազեկման աշխատանքները պատշաճ իրականացնելու և համապատասխան նյութերն ու ուղեցույցները ցուցադրելու նպատակով՝ անհրաժեշտ է կազմակերպության տարածքում պրոյեկտորի առկայություն:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ այցերը կրելու են բացառապես իրազեկման բնույթ, որտեղ մանրամասն ներկայացվելու են ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրերի ներկայացման հետ կապված անհրաժեշտ քայլերը:

Հետաքրքրված հարկ վճարողները կարող են Կոմիտեին տեղեկացնել՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։ Անհրաժեշտ է էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել այցելության համար նախընտրելի օրը, ժամը և հասցեն։

Հարկային մարմնի սպասարկման վարչության աշխատակիցների ծանրաբեռնվածությունից կախված՝ այցելության օրը և ժամը փոփոխվելու դեպքում, նախապես կհամաձայնեցվի կազմակերպության հետ»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում