Մամուլ 1 տարի առաջ - 08:08 24-01-2025

Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ նշանակում, եւ այն չի կայանում։ Հակակոռուպցիոն դատարանում երեկ չկայացավ Վաչագան Ղազարյանի գործով նիստը, քանի որ դատավոր Տիգրան Դավթյանը վերապատրաստման է։

Հակակոռուպցիոն դատարանում չկայացավ նաեւ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նիստը։ Ու մինչ ՀՀ դատական համակարգը տարբեր պատճառաբանություններով նիստեր է հետաձգում, նախկին պաշտոնյաները իրենց ոտնահարված իրավունքների հարցը բարձրացնում են այլ ատյաններում։ Երեկ հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանը իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին