Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:55 22-01-2025

Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան

«Հունիսի 12-ի» գործով պաշտպան Ռուբեն Մելիքյանը հաղորդում է․

«Ի գիտություն լրատվամիջոցների և հետաքրքրված քաղաքացիների,

Վաղը՝ հունվարի 23-ին ժամը 14:00-ին, Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները 16 մեղադրյալների նկատմամբ։ Մեղադրող դատախազները սկսելու են հրապարակել գրավոր ապացույցները»։