Ներքին 1 տարի առաջ - 19:22 21-01-2025

Ադրբեջանի հերթական նկրտումների թիրախում Կիրանց-Ոսկեպար ճանապարհն է․ Գառնիկ Դանիելյան

«Արդեն հայտարարությունը եղել է, որ Տավուշում տեղի է ունենալու, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Ադրբեջանից հայտարարել են, որ այդ ամենն իրենց նախաձեռնությամբ է տեղի ունեցել, ինչը մեզ համար խիստ մտահոգիչ է»,- ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ սահմանազատման-սահմանագծման գործընթացը չի սկսվում Ներքին Հանդից, Ջերմուկից, Գեղարքունիքի մարզից։

«Նպատակն ավելի քան պարզ է։ Ես մտավախությունները փոխանցում եմ մեր հայրենակիցներին, որ հերթական թիրախում Կիրանց-Ոսկեպար ճանապարհն է։ Այդ ճանապարհի 4-5 տեղով հատումները, որ կան, ադրբեջանական կողմն այդ տարածքների նկատմամբ ունի նկրտումներ։ Եվ դրանով է պայմանավորված, որ Բայրամովի գրասենյակը, այն հարցին, թե հայկական 32 բնակավայրերի հետ կապված ի՞նչ նպատակներ ունեն և պատրաստվո՞ւմ են արդյոք այդ 32 բնակավայրերը վերադարձնել Հայաստանին, սևով սպիտակի վրա գրել է, որ այդպիսի բան գոյություն չունի, և հայկական կողմը որևէ սանտիմետր չի ստանալու։ Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն իր պահանջների մեջ հետևողական է, և հայկական կողմն անընդհատ գնում է զիջումների»,- ընդգծեց Գառնիկ Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան