Ներքին 1 տարի առաջ - 19:36 20-01-2025

Ինչպես է Հայկ Մարությանը «թաքուն» նկարահանում արել ավտոբուսում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է տարածել, որի մեջ ասում է, որ ժողովուրդը որոշում է կայացրել՝ փետրվարի 1-ից բոյկոտում է տրանսպորտի թանկացման դեմ։ Նրա խոսքով՝ համաքաղաքացիների հետ բոյկոտի ձև է ընտրվել այն, որ քաղաքացին մտնի ավտոբուս, հարյուր դրամը դնի և անցնի առաջ։

Պարզաբանելու համար, թե ինչպես է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվել տվյալ ավտոբուսի մեջ և նկարահանում արել այն ժամանակ, երբ ավտոբուսում ոչ ոք չկար, Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։

Վերջինս ասաց․ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից ինձ փոխանցեցին հետևյալը, որ երեկ պարոն Մարությանը 9-րդ մասիվի X համարի երթուղու վերջնակետ է մոտեցել, տեսնելով, որ այդ պահին վարորդը մեքենայի մեջ չէ, իր նկարահանումն արել և դուրս է եկել, իսկ վարորդը այդ ընթացքում խանութ էր գնացել, մինչև որ իր երթի ժամանակը գար: Գիտեմ, որ տնօրենությունը վարորդի հետ խոսել է, բայց այլ մանրամասների չեմ տիրապետում»:

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը Հայկ Մարությանից նույնպես փորձեց պարզաբանում ստանալ, սակայն վերջինս հեռախոսազանգին չպատասխանեց. եթե հաջողվի կապ հաստատել վերջինիս հետ, ապա պատրաստ ենք ներկայացնել նաև նրա տեսակետը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել