Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:09 20-01-2025

Արցախի հանձնումն ինչ-որ մեկի վրա բարդելը չի ստացվելու․ Հայկ Մամիջանյան

«Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա»,- իր ելութում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Իհարկե, ձեզ մոտ ամեն ինչ է ստացվում, բայց այդ մեկն անհնար է ստացվի։ Դուրս գանք, փողոցում հարցնենք՝ ո՞վ է հանձնել Արցախը, բոլորը կպատասխանեն՝ Նիկոլ Փաշինյանը։ Այդ քարոզչական մեթոդը չի աշխատելու, ձեռք քաշեք ու ուրիշ սուտ հորինեք։ Ինչ վերաբերում է 5+2-ին, ապա պարոն Ռուբինյանն ինքը շատ լավ գիտի, ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ դա Հայաստանի համար ամենալավ լուծումն էր, բայց հիշեցնեմ, որ մեր բանակցած տրամաբանության մեջ Լաչինի ու Քարվաճառի հետ կապված փոփոխությունը տեղի էր ունենալու բացառապես հանրաքվեով։ Այդ իրադարձությունները փոխկապակցված էին»,- ասաց Մամիջանյանը։

«Այն ժամանակ, երբ դուք հանձնեցիք Լաչինն ու Քարվաճառը, Ալիևը հայտարարեց, որ նախորդ բանակցային տրամաբանության մեջ այս տարածքները հավերժ մնալու էին հայկական, և դուք նույնպես դա հոյակապ գիտեք, պարզապես դուք չեք հարգում, չեք սիրում, իսկ որոշ դեպքերում նաև ատում եք ՀՀ քաղաքացուն, որովհետև այսքան սուտ ու աղբ լցնել մեր քաղաքացիների վրա, չի կարելի»,- նշեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ