Ներքին 1 տարի առաջ - 21:19 16-01-2025

Այս շրջանում ինձ շատ նյարդային վիճակում են պահում. մանրամասներ՝ դիլիջանցի դայակի հետ զրույցից

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի դայակ Արևիկ Ալիխանյանից պահանջել է գրել հեռացման դիմում այն պատճառով, որ նա խնդրել է դաստիարակ ընդունել, քանի որ միայնակ դժվարացել է խնամել մսուր խմբի 20 երեխայի: Նա այցելել է մանկապարտեզ և պահանջել դայակից աշխատանքից ազատման դիմում գրել։

Այս դեպքի մանրամասներին ծանոթանալու նպատակով Oragir.News-ը փորձեց կապ հաստատել մանկապարտեզի դայակ Արևիկ Ալիխանյանի հետ։

«Խնդրում եմ ինձ հանգիստ թողեք որոշ ժամանակ, որպեսզի նյարդերս մի փոքր հանգստանան: Այս պահին ինձ նյարդային վիճակում են պահում, խնդրում եմ հանգիստ թողե՛ք, երբ հանգստանամ կզանգահարեմ Ձեզ»,-ասաց նա։

Չենք շտապում եզրակացություններ անել, բայց դժվար չէ պատկերացնել, որ համայնքապետարանից եղել են ճնշումներ։ Կինը գտնվում էր լարված վիճակում, բայց դեռևս գնում է աշխատանքի։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո